Skip to Content
Ամրագրել
Դեմք · Ձեռքով մաքրում · Խորքային մաքրում

Մեխանիկական մաքրում

Դեմքի մասնագիտական խորքային մաքրում, որի ընթացքում ձեռքով հեռացվում են սև և սպիտակ կետերը, նվազեցվում է բորբոքումը և մաքրվում ծակոտիները՝ ապահովելով այն խորքային մաքրումը, որը հնարավոր չէ ստանալ միայն մակերեսային պրոցեդուրաների միջոցով։

  • Տևողություն60–90 րոպե
  • Հաճախականություն1–2 ամիսը մեկ
  • ԱրդյունքԱնմիջապես
  • Վերականգնման շրջանԿարճատև կարմրություն
Դեմքի մեխանիկական մաքրման ընթացքը
Մեխանիկական մաքրման գործիք՝ մոտիկից
Խորքային մաքրում
Ձեռքով մաքրում
Ակնեի հակված մաշկ
Ընդհանուր պատկեր

Մեխանիկական մաքրումն ընտրելու վեց պատճառ

01

Խորքային մաքրում

Մանրակրկիտ մաքրում, որը հասնում է այն կուտակումներին, որոնք հնարավոր չէ լիարժեք հեռացնել մակերեսային պրոցեդուրաներով։

02

Կոմեդոնները՝ հեռացված

Ծեռքով մաքրման միջոցով հեռացվում են սև և սպիտակ կետերը։

03

Մաշկի վերականգնում

Մաքրումը նպաստում է մաշկի վերականգնմանը և ընդհանուր որակի բարելավմանը։

04

Ակնեի վերահսկում

Օգնում է նվազեցնել խցանումները և բարելավել ակնեի հակված մաշկի վիճակը։

05

Մաշկի նախապատրաստում

Նախապատրաստում է մաշկը հետագա պրոցեդուրաների և խնամքի համար։

06

Բորբոքման նվազեցում

Հանգստացնող և հակաբորբոքային խնամքն օգնում է նվազեցնել բորբոքումն ու հանգստացնել մաշկը։

Գործողության մեխանիզմը

Ինչպես է գործում մեխանիկական մաքրումը

Մեխանիկական մաքրումը սկսվում է մաշկի նախապատրաստումից: Սկզբում մաշկը մանրակրկիտ մաքրվում է, այնուհետև մասնագետը ձեռքով հեռացնում է բաց և փակ կոմեդոնները։ Վերջում կիրառվում է հանգստացնող և հակաբորբոքային խնամք։ Արդյունքում ծակոտիները մաքրվում են, նվազում է մաշկի ավելորդ ճարպայնությունը, իսկ մաշկը դառնում է ավելի մաքուր և հարթ։

  1. Փուլ 1

    Նախապատրաստում և փափկեցում

    Մաշկը մաքրվում և փափկեցվում է, որպեսզի ծակոտիները բացվեն, իսկ կոմեդոնների հեռացումն իրականացվի հնարավորինս նուրբ։

  2. Փուլ 2

    Կոմեդոնների հեռացում

    Ձեռքով մաքրման միջոցով մանրակրկիտ հեռացվում են սև և սպիտակ կետերը։

  3. Փուլ 3

    Մաշկի վերականգնում

    Հակաբորբոքային խնամքն օգնում է հանգստացնել մաշկը և նվազեցնել պրոցեդուրայից հետո առաջացող կարմրությունը։

  4. Հետո

    Ավելի մաքուր մաշկ

    Ծակոտիները մաքրվում են, ավելորդ ճարպարտադրությունը նվազում է, իսկ կարմրությունը սովորաբար անցնում է մեկ-երկու օրվա ընթացքում։

Մեթոդը

Խորքային մաքրում։ ձեռքով

Սա ձեռքով իրականացվող, փուլային պրոցեդուրա է, այլ ոչ թե պարզապես սարքով կատարվող մշակում, և հենց դա է հնարավորություն տալիս աշխատել ավելի խորքային կուտակումների հետ և բարելավել ակնեն։

01
Փափկեցում

Մաշկը նախապատրաստվում և փափկեցվում է, որպեսզի կոմեդոնների հեռացումն իրականացվի հարմարավետ և արդյունավետ։

Նախապատրաստում
03
Հակաբորբոքային խնամք

Պրոցեդուրան ավարտվում է հանգստացնող խնամքով, որը օգնում է նվազեցնել կարմրությունն ու հանգստացնել մաշկը։

Հանգստացում
Ում համար է

Հատկապես հարմար է յուղոտ մաշկի համար

Մեխանիկական մաքրումը հարմար է այն մաշկի համար, որը պահանջում է ավելի խորքային մաքրում, քան կարող են ապահովել մակերեսային պրոցեդուրաները։

  • Ունեք խցանված ծակոտիներ
  • Ունեք սև կամ սպիտակ կետեր
  • Ունեք յուղոտ կամ կոմբինացված մաշկ
  • Ունեք ցանավորման և ակնեի հակված մաշկ
  • Ցանկանում եք նախապատրաստել մաշկը հետագա պրոցեդուրաների համար

Պրոցեդուրայի համապատասխանությունը որոշվում է Beauté Concept-ի մասնագետի հետ անհատական ախտորոշիչ խորհրդատվության ընթացքում։

Մշակվող հատվածներ

Բուժման գոտիներ

  • 01Դեմք
  • 02Պարանոց
  • 03Մեջք։ ակնեի դեպքում
Տևողություն60–90 րոպե
Հաճախականություն1–2 ամիսը մեկ
ԿարմրությունՄի քանի ժամից մինչև 2 օր
ՎերականգնումԿարճատև
Բժշկական ցուցումեր

Պլանավորված՝ առաջին իսկ այցից

ՓուլԻնչ է կատարվումԺամանակ
01 ԽորհրդատվությունՄասնագետը գնահատում է մաշկի վիճակը և որոշում՝ արդյոք մեխանիկական մաքրումը համապատասխանում է ձեր կարիքներին։Նախնական այց
02 Մաքրում և նախապատրաստումՄաշկը մաքրվում և նախապատրաստվում է պրոցեդուրային։10 րոպե
03 ՓափկեցումՄաշկը փափկեցվում է, որպեսզի ծակոտիները բացվեն, իսկ կոմեդոնների հեռացումն իրականացվի ավելի նուրբ։10–15 րոպե
04 Կոմեդոնների հեռացումԲաց և փակ կոմեդոնները հեռացվում են ձեռքով՝ հատուկ նուրբ գործիքի միջոցով։20–40 րոպե
05 ՀանգստացումՀակաբորբոքային խնամքը հանգստացնում է մաշկը և նվազեցնում է կարմրությունը։10 րոպե
06 Հետպրոցեդուրային խնամքի ցուցումներՍտանում եք հետպրոցեդուրային խնամքի խորհուրդներ և հետագա պրոցեդուրաների ծրագիր։5 րոպե
Համատեղելի պրոցեդուրաներ

Հաճախ համակցվում է մեխանիկական մաքրման հետ

Մեխանիկական մաքրումը հաճախ դառնում է մաշկի խնամքի այն հիմնական փուլը, որը նախապատրաստում է մաշկը և նպաստում հետագա պրոցեդուրաների արդյունավետությանը։

  • Ուլտրաձայնային մաքրումՆուրբ ուլտրաձայնային մաքրումն օգնում է պահպանել մաշկի մաքրությունն ու թարմ տեսքը խորքային մեխանիկական մաքրումների միջև։
  • ՊիլինգներՄաշկի հանգստացումից հետո մասնագիտական պիլինգն օգնում է հարթեցնել տեքստուրան և բարելավել մաշկի պայծռառությունը։
  • ԲիոռևիտալիզացիաՀիալուրոնաթթվի միկրոներարկումները նպաստում են մաշկի վերականգնմանը, խոնավեցմանը և ընդհանուր որակի բարելավմանը մաքրումից հետո։
  • Դեմքի խնամքԱնհատապես ընտրված դեմքի խնամքի պրոցեդուրաներն օգնում են պահպանել արդյունքը մեխանիկական մաքրումների միջև։
Խնամք պրոցեդուրայից հետո

Առաջին մեկ-երկու օրը

Խորքային մաքրումից հետո թեթև կարմրությունը բնական է և սովորաբար արագ անցնում է։ Նուրբ հետպրոցեդուրային խնամքն օգնում է պահպանել արդյունքը։

  1. 01

    Ամեն օր օգտագործեք SPF

    Պաշտպանեք թարմ մաքրված մաշկը արևի ազդեցությունից։

  2. 02

    Մի դիպչեք մաշկին

    Փորձեք ձեռքերով չդիպչել մշակված հատվածին՝ կրկնակի աղտոտումից խուսափելու համար։

  3. 03

    24 ժամ խուսափեք դիմահարդարումից

    Պրոցեդուրայից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ցանկալի է չօգտագործել դիմահարդարում։ մաշկին հանգստանալու ժամանակ տալու համար։

  4. 04

    Խուսափեք սաունայից և մարզումներից

    Մինչ կարմրությունը նվազում է, խուսափեք սաունայից, շոգեբաղնիքից և ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից։

Հաճախ տրվող հարցեր

Հարցեր, որ մեր հիվանդները տալիս են

Պրոցեդուրան ցավո՞տ է

Կոմեդոնների հեռացման փուլում հնարավոր է զգալ որոշակի անհարմարություն, սակայն այն սովորաբար կարճատև է։

Ե՞րբ է կարմրությունն անցնում

Կարմրությունը սովորաբար նվազում է մի քանի ժամվա ընթացքում և կարող է ամբողջությամբ անցնել 1–2 օրվա ընթացքում։

Որքա՞ն հաճախ է խորհուրդ տրվում կատարել պրոցեդուրան

Սովորաբար 1–2 ամիսը մեկ՝ կախված մաշկի վիճակից և անհատական կարիքներից։

Կարելի՞ է համակցել այլ պրոցեդուրաների հետ

Այո։ Մեխանիկական մաքրումը հաճախ համակցվում է մաշկի խնամքի այլ կոսմետոլոգիական պրոցեդուրաների հետ։

Հարմար է արդյո՞ք զգայուն մաշկի համար

Զգայուն մաշկի դեպքում պրոցեդուրայից առաջ խորհուրդ է տրվում անցնել մասնագետի խորհրդատվություն։

Ինչո՞վ է տարբերվում ուլտրաձայնային մաքրումից

Մեխանիկական մաքրումն ավելի խորքային է և ներառում է կոմեդոնների ձեռքով հեռացում։ Ուլտրաձայնային մաքրումն ավելի նուրբ և մակերեսային է և չի նախատեսում կոմեդոնների մեխանիկական հեռացում։

Կարելի՞ է պրոցեդուրայից հետո դիմահարդարվել

Առաջին 24 ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել դիմահարդարումից՝ մաշկին հանգստանալու ժամանակ տալու համար։

Մի քանի անկեղծ նշում
·

Պրոցեդուրայից հետո կարող է առաջանալ ժամանակավոր կարմրություն, որը սովորաբար անցնում է մի քանի ժամից մինչև 1–2 օրվա ընթացքում։

·

Ակտիվ բորբոքման կամ զգայուն մաշկի որոշ վիճակների դեպքում պրոցեդուրան խորհուրդ չի տրվում առանց նախնական խորհրդատվության։

·

Արդյունքը պահպանելու և մաշկը պաշտպանելու համար կարևոր է ճիշտ հետպրոցեդուրային խնամքը։

·

Սա մասնագիտական պրոցեդուրա է, որն իրականացվում է միայն Beauté Concept-ի լիցենզավորված մասնագետի կողմից։

Սկսել

Գրանցվեք խորքային մաքրման խորհրդատվության համար

Կարճ խորհրդատվության ընթացքում կգնահատենք ձեր մաշկի վիճակը, կորոշենք պրոցեդուրայի համապատասխանությունը և կկազմենք ձեր մաշկին համապատասխան ծրագիր։

Թումանյան փող. 11 · Երևան· Սայաթ-Նովա պող. 2/7 · Երևան· Ամեն օր · 10:00 - 20:00
Գրանցվել