Skip to Content
Ամրագրել
Դեմք · Մարմին · Դերմատոսկոպիա · Canfield D-200

Դերմատոսկոպիա D-200-ի խոշորացմամբ։

Բարձր ճշգրտությամբ դերմատոսկոպիկ համակարգ՝ մաշկային գոյացությունների, խալերի, պիգմենտային փոփոխությունների և անոթային խնդիրների մանրամասն գնահատման համար։ Հստակ լուսավորված և խոշորացված պատկերները մասնագետին թույլ են տալիս ուսումնասիրել ոչ միայն գոյացության արտաքին ուրվագիծը, այլև դրա կառուցվածքը և անհրաժեշտության դեպքում առաջարկել լրացուցիչ հետազոտություն, հետագա զննում կամ պարբերական մշտադիտարկում։

  • ՀատվածԴեմք · Մարմին · Գլխամաշկ
  • ՄեթոդԴերմատոսկոպիկ օպտիկա
  • Տևողություն10 — 20 րոպե
  • ՆպատակԳնահատում և մշտադիտարկում
Դերմատոսկոպիկ հետազոտության ընթացքը Canfield D-200 համակարգով Beauté Concept-ում
Հետազոտություն · Դեմք · Մարմին · Գլխամաշկ
Պիգմենտային գոյացության խոշորացված դերմատոսկոպիկ պատկերը էկրանին
Խոշորացված պատկեր · Տեսանելի կառուցվածք
Խոշորացված
Պիգմենտային
Անոթային
Ինչ է այն հետազոտում

Չորս հատկանիշ, որոնք խոշորացված պատկերը դարձնում է հստակ տեսանելի։

01

Խալեր

Առանձին խալերը հետազոտվում են մեծ խոշորացմամբ, որպեսզի մասնագետը գնահատի ոչ միայն դրանց ուրվագիծը, այլև կառուցվածքը և հետագայում կարողանա այն համեմատել նույն պահպանված պատկերի հետ։

Դերմատոսկոպիկ օպտիկա
02

Պիգմենտային գոյացություններ

Մաշկի պիգմենտային փոփոխությունները ցուցադրվում են բավարար հստակությամբ, որպեսզի դրանք հնարավոր լինի նկարագրել, փաստագրել և հետևել ժամանակի ընթացքում՝ ենթադրությունների վրա հիմնվելու փոխարեն։

Դերմատոսկոպիկ օպտիկա
03

Անոթային պատկերներ

Անոթային փոփոխություններն ու դրանց ձևավորած պատկերները տեսանելի են դառնում մասնագիտացված լուսավորման շնորհիվ, որը սովորական զննման ժամանակ հասանելի չէ։

Մասնագիտացված լուսավորում
04

Կառուցվածք և փոփոխություններ

Մաշկի կառուցվածքը, որի գնահատումը հնարավորություն է տալիս տարբերակել մաշկային փոփոխությունների տարբեր տեսակները։

Գնահատում և մշտադիտարկում
Աշխատանքի մեխանիզմը

Օպտիկա, լույս և փաստագրում։

Համակարգը կիրառում է դերմատոսկոպիկ օպտիկական տեխնոլոգիա և մասնագիտացված լուսավորում՝ մաշկը մանրամասն հետազոտելու համար։ Արդյունքում ստացվում է խոշորացված պատկեր, որի վրա տեսանելի է մաշկի կառուցվածքը։ Քանի որ պատկերը պահպանվում է, այն հնարավոր է կրկին դիտարկել և համեմատել հաջորդ այցի ժամանակ։

Քայլ · Մեկ

Օպտիկան

Դերմատոսկոպիկ օպտիկան և մասնագիտացված լուսավորումը մոտեցվում են հետազոտվող հատվածին։ Հետազոտության ընթացքում ոչինչ չի ներարկվում և չի հեռացվում։

Դեմք · մարմնի ցանկացած հատված · գլխամաշկ
Քայլ · Երկու

Պատկերը

Ստացվում է մաշկի խոշորացված պատկեր, որի միջոցով մասնագետը գնահատում է դրա կառուցվածքը և տարբերակում փոփոխությունների տարբեր տեսակները։

Կառուցվածքը դառնում է տեսանելի
Քայլ · Երեք

Փաստագրումը

Հետազոտությունը կարելի է կրկնել մշտադիտարկման նպատակով։ Այդպիսով մեկ զննումը վերածվում է հաջորդական պատմության, որը ցույց է տալիս՝ արդյոք տվյալ փոփոխությունը զարգանում է ժամանակի ընթացքում։

Նպաստում է փոփոխությունների վաղ հայտնաբերմանը
Ում համար է նախատեսված

Այն փոփոխությունների համար, որոնց արժե հետևել։

Հետազոտությունը հարմար է մաշկի բոլոր տեսակների համար և կարող է իրականացվել ինչպես կանխարգելիչ նպատակով, այնպես էլ որևէ կոնկրետ անհանգստության դեպքում։

  • Նրանց համար, ովքեր ունեն խալեր, պիգմենտային գոյացություններ կամ անոթային խնդիրներ
  • Նրանց համար, ովքեր ցանկանում են ժամանակի ընթացքում հետևել մաշկի փոփոխություններին
  • Նրանց համար, ում անհանգստացնում են մաշկի որոշակի հետքեր կամ գոյացություններ
  • Նրանց համար, ովքեր ցանկանում են անցնել մաշկի կանխարգելիչ հետազոտություն
  • Նրանց համար, ում խորհուրդ է տրվել որոշակի հատված պահել մշտական հսկողության տակ
Հիմնական առավելությունները

Ինչ է փոխում խոշորացումը։

01

Մեծ խոշորացում

Մաշկի մանրամասն հետազոտություն այնպիսի խոշորացմամբ, որը հասանելի չէ անզեն աչքին։

02

Պիգմենտային փոփոխություններ

Պիգմենտային և մաշկային այլ փոփոխությունների գնահատում՝ ճշգրիտ նկարագրությամբ, այլ ոչ թե մոտավոր տեսողական գնահատմամբ։

03

Անոթային պատկերներ

Անոթային պատկերների գնահատում, որոնք ավելի հստակ են երևում սարքի մասնագիտացված լուսավորման շնորհիվ։

04

Վաղ հայտնաբերում

Համակարգը նպաստում է փոփոխությունների վաղ հայտնաբերմանը՝ հնարավորություն տալով համեմատել պատկերները ժամանակի ընթացքում։

05

Արագ և ոչ ինվազիվ

Կարճատև, ոչ ինվազիվ հետազոտություն՝ առանց վերականգնման շրջանի։

06

Հիմնավորված որոշումներ

Օգնում է հիմնավորված որոշումներ կայացնել հետագա խնամքի կամ լրացուցիչ հետազոտության վերաբերյալ և շատ պացիենտների համար ապահովում է վստահության ու հանգստության զգացում։

Հետազոտությունը

Տասից քսան րոպե՝ առանց որևէ ինվազիվ միջամտության։

Մանրամաս Ինչ է նշանակում Համառոտ
01Տևողություն Տասից քսան րոպե՝ կախված հետազոտվող հատվածների քանակից։ 10 — 20 րոպե
02Հարմարավետություն Լիովին հարմարավետ և անցավ։ Հետազոտությունն ամբողջությամբ ոչ ինվազիվ է։ Անցավ
03Նախապատրաստում Չի պահանջվում։ Հետազոտությունից առաջ հատուկ նախապատրաստման անհրաժեշտություն չկա։ Առանց նախապատրաստման
04Հաճախականություն Որոշակի հատվածի մշտադիտարկման դեպքում կարող են առաջարկվել կանոնավոր հետազոտություններ։ Կարելի է կրկնել
05Հատվածներ Դեմքը, մարմնի ցանկացած հատված և գլխամաշկը։ Դեմք · Մարմին · Գլխամաշկ
Ինչ եք ստանում

Հստակ պատկերացում և հասկանալի հաջորդ քայլ։

Հետազոտությունն ավարտվում է մասնագետի հետ քննարկմամբ՝ ինչ է հայտնաբերվել, ինչ է դա նշանակում ձեզ համար և արդյոք անհրաժեշտ է որևէ փոփոխության հետևել, փոխել խնամքը կամ անցնել լրացուցիչ բժշկական հետազոտություն։

  • ԳնահատումՀետազոտված հատվածներում մաշկի վիճակի հստակ գնահատում։
  • ՄշտադիտարկումՄաշկային գոյացությունների փաստագրում, որը թույլ է տալիս փոփոխությունները հայտնաբերել օբյեկտիվորեն, այլ ոչ թե հիմնվել հիշողության վրա։
  • ԽորհրդատվությունՀետազոտությունն իրականացրած մասնագետի անհատական խորհրդատվություն։
  • ՈւղղորդումՀամապատասխան խորհուրդներ հետագա մաշկի խնամքի կամ անհրաժեշտ լրացուցիչ բժշկական հետազոտության վերաբերյալ։
Խոշորացված դերմատոսկոպիկ պատկեր էկրանին՝ պատրաստ գնահատման և համեմատության համար
Խոշորացված պատկերում · փաստագրված հետագա համեմատության համար
Հետազոտության ընթացքում

Ավելի մանրամասն զննում՝ հանգիստ պայմաններում։

Մասնագետը հերթականությամբ ուսումնասիրում է ձեզ անհանգստացնող և անհրաժեշտության դեպքում նաև այլ հատվածներ։ Սարքը մոտեցվում է մաշկին, պատկերը հայտնվում է ձեր կողքին գտնվող էկրանին, իսկ հետազոտությունն ավարտվում է տասից քսան րոպեում։

Հատուկ հետազոտությունից հետո խնամք չի պահանջվում։ Այնուհետև մասնագետը խորհուրդներ է տալիս մաշկի խնամքի, մշտադիտարկման ենթակա փոփոխությունների և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտությունների վերաբերյալ։

Beauté Concept-ի մասնագետը մաշկը հետազոտում է Canfield D-200 համակարգով
Դերմատոսկոպիկ պատկերների համատեղ դիտարկում էկրանին
Հաճախ տրվող հարցեր

Հարցեր, որոնք մեր պացիենտներն իրականում տալիս են։

Սա բուժական պրոցեդուրա՞ է։

Ոչ։ Սա ախտորոշիչ հետազոտություն է։ D-200 համակարգն օգտագործվում է մաշկի վիճակը գնահատելու և փաստագրելու, այլ ոչ թե բուժելու համար։

Ցավո՞տ է։

Ոչ։ Հետազոտությունը լիովին հարմարավետ և անցավ է ու չի ենթադրում որևէ ինվազիվ միջամտություն։

Որքա՞ն հաճախ է պետք կատարել հետազոտությունը։

Դա կախված է անհատական կարիքներից։ Եթե որոշակի հատված գտնվում է մշտադիտարկման տակ, կարող են առաջարկվել պարբերական հետազոտություններ։

Հնարավո՞ր է այս սարքով հեռացնել խալերը։

Ոչ։ Սարքը նախատեսված է գնահատման և մշտադիտարկման, այլ ոչ թե խալերի հեռացման համար։

Անվտա՞նգ է։

Այո։ Սա անվտանգ և ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է։

Մի քանի կարևոր պարզաբանում
·

D-200 հետազոտությունը բուժման մեթոդ չէ։

·

Այն օգտագործվում է մաշկի վիճակը գնահատելու և փոփոխություններին հետևելու համար։

·

Արդյունքները պետք է մեկնաբանի որակավորված մասնագետը։

·

Անհրաժեշտության դեպքում կարող են առաջարկվել լրացուցիչ հետազոտություններ։

Սկսել

Թող այն զննի մասնագետը։

Գրանցվեք դերմատոսկոպիկ հետազոտության Beauté Concept-ի մասնագետի մոտ՝ ձեզ անհանգստացնող գոյացությունը գնահատելու կամ պարզապես մաշկի կանխարգելիչ զննում անցնելու համար։

Թումանյան փ. 11 · Երևան · Սայաթ-Նովայի պող. 35 · Երևան · Ամեն օր 10:00 — 20:00
Գրանցվել հետազոտության